Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ն կարող է տեղակայել մինչև 1000 զինվորական

Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ն կարող է տեղակայել մինչև 1000 զինվորական
10.02.2016 | 13:30

ՆԱՏՕ-ն քննարկում է Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում մի քանի հարյուր զինվորականներ տեղակայելու ծրագիր՝ գրել է The Telegraph-ը: 500-1000 զինվորականներից կազմված ստորաբաժանումները կուղարկվեն Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա և Բուլղարիա: Զինվորականների մեծ մասը կներկայացնի ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Զինված ուժերը կտեղակայվեն ռոտացիոն հիմունքով, կընդգրկեն հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք կունենան օդ-երկիր դասի հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ